Փրկարարները պարտավոր են…

Բոլոր ժամանակներում առանձնահատուկ կարևորություն է տրվել փրկարաի աշխատանքին: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փրկարարի կարգավիճակ են ձեռք բերում որակավորման արդյունքում: Փրկարարները տալիս են փրկարարի երդում, որի տեքստը և երդման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փրկարարի կարգավիճակ շնորհելիս նրան տրվում է վկայական, փրկարարի գրքույկ, փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոն, որոնց կանոնադրությունը, ձևը և տրման կարգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Փրկարարները պարտավոր են`

 

ա) որոնել և միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկության ուղղությամբ.

 

բ) պատրաստ լինել արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների իրականացմանը, ցույց տալ առաջին բժշկական օգնությունը.

 

գ) կատարելագործել իրենց ֆիզիկական, մասնագիտական, բժշկական, հոգեբանական պատրաստականությունը.

 

դ) կատարելագործել փրկարար ուժերի կազմում իրենց գործելու ունակություններն ու հմտությունները.

 

ե) պահպանել փրկարարական աշխատանքների իրականացման անվտանգության կանոնները.

 

զ) անվերապահորեն կատարել արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ իրենց կազմավորումների ղեկավարների հրամանները.

 

է) բնակչությանը բացատրել արտակարգ իրավիճակների ժամանակ անվտանգ գործելակերպի կանոնները` արտակարգ իրավիճակների առաջացումը բացառելու նպատակով.

 

ը) հավատարիմ մնալ փրկարարի երդմանը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել