Դատահոգեբանական փորձաքննության առանձնահատկությունը սեռական անձռմխելիության դեմ կատարած գործերով

ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է քրեական պատասխանատվություն բռնաբարության` որպես քրեական օրենսգրքով արգելված արարքի համար:

 

Քրեական օրենսգրքում նշված է, որ բռնաբարությունը տղամարդու սեռական հարաբերությունն է կնոջ հետ` նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառանալիով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով: Նախատեսված է պատիժ ազատազրկման ձևով` երեքից վեց տարի ժամկետով:

 

Նման գործերով պրակտիկայում հաճախ է նշանակվում դատաբժշկական փորձաքննություն:

 

Փորձաքննության տրամադրվելիք նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել փորձաքննվողի կյանքի վերաբերյալ փաստերի հավաքմանը, որոնք անհրաժեշտ են նրա հոգեբանական առանձնահատկությունների բացահայտման համար: Փորձաքննության ընթացքում առավել մեծ ուշադրություն է նվիրվում այն հարցերին, որոնցով հնարավոր չի լինում պարզել` ի վիճալի է փորձաքննվողը ճիշտ գնահատել սեքսուալ գործողությունների բնույթի և հասկանալ քրեածին իրադրության բոլոր կապերի ու հարաբերությունների ադեկվատ գիտակցման դեպքում:

 

Դատահոգեբանական փորձաքննության գործընթացքում, սակայն, հանդիպում են նաև դեպքեր, երբ փորձաքննվողը լիովին ըմբռնելով հանցավորի գործողությունների իմաստը, անկարող է լինում դիմադրել, ինչը առաջին հերթին կախված է նրա անհատական-հոգեբանական առանձնահատկությունների կառուցվածքից:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել