Պատժից ազատվող անձը մինչև իր բնակության վայր հասնելու նպատակով ապահովվում է անվճար ուղևորությամբ

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի սոցիալական վերականգնման հարցերով համագործակցում է հասարակական և այլ կազմակերպությունների ու մարմինների հետ: Ազատմանը նախապատրաստվելու նպատակով դատապարտյալի հետ վաղօրոք անցկացվում է համապատասխան աշխատանք։

 

Ազատազրկման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք ամիս առաջ, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի ընտրած բնակության վայրի` տեղական ինքնակառավարման և զբաղվածության պետական ծառայությանը տեղեկացնում է դատապարտյալի` պատժից առաջիկա ազատման, նրա աշխատունակության, կրթության, մասնագիտության, ինչպես նաև բնակարանի առկայության մասին։

 

Կենսաթոշակային տարիքի հասած կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ դատապարտյալին, իր խնդրանքով և պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի ներկայացմամբ, սոցիալական ապահովության մարմիններն ուղարկում են հաշմանդամների կամ ծերերի համար նախատեսված հիմնարկներ (ծերանոցներ)։

 

Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պատժից ազատվող անձին ապահովում է մինչև իր բնակության վայր հասնելու նպատակով անվճար ուղևորությամբ կամ դրա համար անհրաժեշտ գումարով՝ առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքում, դրա ընթացքում անհրաժեշտ սննդամթերքով, ինչպես նաև միջոցների բացակայության դեպքում՝ սեզոնային անհրաժեշտ հագուստով։ Նրան կարող է տրամադրվել նաև միանվագ դրամական օգնություն:

 

Պատժից ազատվող և առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող, հղի, մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին, ինչպես նաև անչափահասին պատժից ազատելիս պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն ազատվելու մասին նախօրոք հայտնում է նրա ազգականներին կամ այլ անձանց, իսկ այդպիսիք չունենալու դեպքում` անհրաժեշտ օգնությունը ցուցաբերում է ուղղիչ հիմնարկի վարչակազմը: Նման դատապարտյալը բնակության վայր է ուղարկվում ազգականի կամ այլ անձի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի ուղեկցորդմամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել