Նորություններ

Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Իրավաբան.net-ը շարունակում է «Արտերկրի իրավունքի դպրոցները» հատուկ նախագիծը: Շարքի հինգերորդ հոդվածը նվիրված է Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետին:

 

1257 թ-ին ֆրանսիացի թեոլոգ Ռոբեր դե Սորբոնը Փարիզում հիմնադրեց քոլեջ, որպեսզի աստվածաբանություն ուսուցանի աղքատ ուսանողներին և հետագայում դարձավ նաև նրա կանցլերը: Այն կոչվում էր Սորբոնյան տուն՝ Maison de Sorbonne:

 

Սորբոնն ինքը ծնվել է աղքատ ընտանիքում և իր շնորհիվ երկու տասնյակ երիտասարդներ ստացան ոչ միայն հնարավորություն սովորելու անվճար հիմունքներով, այլ նաև հնարավորություն ստացան իրենց գլխի վերևում ունենալ տանիք:

 

Գոյության իսկ առաջին օրվանից այն նախատեսված էր լինել միջազգային մասշտաբի ուսումնական հաստատություն:

 

Սորբոնի չորս ֆակուլտետներում՝ աստվածաբանություն, իրավունք, բժշկություն և արվեստ, սովորում էին ոչ միայն ֆրանսիացիներ, այլ նաև անգլիացիներ, ինչպես նաև գերմանացի և Ֆլամանդիացի ներգաղթածներ: Խոսելով Սորբոնի իրավաբանական ֆակուլտետի մասին, նշենք, որ 2009 թվականին հանդիսավոր կերպով բացված Սորբոնի իրավաբանական ֆակուլտետը՝ Ֆրանսիայի կարևորագույն ուսումնական հաստատություններից մեկն է իր տեսակի մեջ: Այն ունի ավելի քան 15 հետազոտական կենտրոններ, որոնք մասնագիտացված են կոնկրետ թեմաների ուսումնասիրմամբ: Այստեղ աշխատում են ոչ միայն տվյալ համալսարանի, այլև այլ հայտնի համալսարանների հետազոտողներ: Իրավաբանական ֆակուլտետն ունի 150–ից ավելի դասախոսական կազմ և մոտավորապես 13 000 ուսանողներ:
Այլ տեղեկություններ ստանալ այստեղ։ 

 

Ֆակուլտետն ունի ընդհանուր և մասնագիտացված ծրագրեր, ինչպես նաև շնորհում է Ֆրանսիական և Եվրոպական իրավունքի մագիստրոսի կոչում: Մագիստրոսի կոչում կարող են ստանալ ֆրանսերեն լեզվին տիրապետող գործող իրավաբաններ և իրավաբանական կրթություն ունեցող ուսանողներ: Ուսումնական ծրագիրը համապատասխանում է միջազգային իրավունքի կիրառման պահանջներին` տրամադրելով նաև պրակտիկ դասընթացներ: Դասընթացները կազմակերպվում են` հաշվի առնելով ուսանողների տարբեր բնագավառներից լինելը: Առկա են նաև հատուկ լեզվի դասընթացներ ֆրասներենը որպես աշխատանքային լեզու ամրապնդելու համար: Իրավաբանական ֆակուլտետը նաև տրամադրում է հեռակա ուսուցման հնարավորություն: 

 

 

Փորձի և տեսության համադրության միջոցով իրավաբանական ֆակուլտետը ոչ ֆրանսիացի իրավաբաններին բացառիկ հնարավորություն է ընձեռում ստանալ համալսարանական կրթություն, ինչպես նաև մասնակցել մասնագիտացված պրակտիկ դասընթացների իրավաբանական կազմակերպություններում, դատարաններում կամ իրավաբանական հաստատություններում` այսպիսով տրամադրելով օրենքի կիրառման հնարավորություն Ֆրանսիայում: Ֆակուլտետում դասավանդվում են պարտադիր և կամընտրական առարկաններ: Պարտադիր առարկաների շարքում են քաղաքացիական իրավունքը, գործարարական իրավունքը, հանրային իրավունքը և ԵՄ իրավունքը:

 

Հ.Գ. Ի դեպ. որտեղից է վերցրել իր անունը Սորբոնը՝ Սորբոնյան տան հիմնադիրը, այն առաջացել է sorbe բառից, որը նշանակում է հատապտղի տեսակ՝ արոսենի: Այնպես, որ Փարիզյան համալսարանն «արոսենի է»:

 

Կարդացեք շարքի նաև մյուս հոդվածները՝

 

Դելլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

 

Հարվարդի իրավաբանական ֆակուլտետ

 

Գենտի իրավաբանական ֆակուլտետ

 

Օքսֆորդի իրավաբանական ֆակուլտետ

 

 

Նվարդ Լոռյան

 

 

Զարուհի Հարությունյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել