Ի՞նչ աշխատանքերում և պաշտոններում է արգելվում ներգրավել կալանավորված անձանց և դատապարտյալներին

Դատապարտյալի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Դատապարտյալին արգելված աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, համաձայն որի՝ արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ներգրավելը հետևյալ աշխատանքներում և պաշտոններում`

 

ա) քրեակատարողական ծառայության ղեկավարման կենտրոնական կամ տարածքային մարմիններ, դրանց ստորաբաժանումներ,

 

բ) այն շինություններ, որոնցում տեղակայվում է հսկողություն իրականացնող անձնակազմը, ինչպես նաև այն շինություններ, որոնցում պահվում են զենք, ծառայողական փաստաթղթեր, հատուկ տեխնիկական միջոցներ,

 

գ) պահպանության ինժեներական կամ տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ,

 

դ) կապի և հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ,

 

ե) դեղորայքի, դեղանյութերի, բժշկական նշանակության առարկաների պահպանման, հաշվառման, բաշխման կամ արտադրության աշխատանքներ,

 

զ) զենքի, թունավոր, պայթուցիկ կամ հրդեհավտանգ նյութերի պահպանման, հաշվառման, բաշխման կամ արտադրության աշխատանքներ,

 

է) մթերային կամ իրերի պահեստների պահպանման աշխատանքներ, ինչպես նաև այդ պահեստներում` որպես վաճառող, գանձապահ, հաշվապահ, պետ,

 

ը) ոգելից խմիչքների արտադրություն,

 

թ) կացինների, դանակների կամ այլ սուր, կտրող, ծակող գործիքների կամ առարկաների արտադրություն,

 

ժ) վարձու աշխատողների նկատմամբ վերադաս պաշտոններ,

 

ժա) որպես տեսանկարահանող-լուսանկարիչ, ինչպես նաև ավտոտրանսպորտի վարորդ:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել