Ավտոբուսներ, երթուղիներ, կանգառներ…

Առաջին 8 ուղևորները հնարավորություն են ստացել փորձարկելու առաջին ավտոբուսը 1801թվականին:

 

 

Իսկ ի՞նչ գիտենք մենք ավտոբուսային կանոնավոր փոխադրումների, երթուղիների կանգառների և դրանց տեղաբաշխվածության մասին:

 

 

Ներքաղաքային և մերձքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառները պետք է տեղաբաշխվեն ուղևորների կուտակման հանգուցային կետերում, միջքաղաքայինը` միջանկյալ ավտոկայաններում, ապահովեն ուղևորների հարմարավետ ու մատչելի սպասարկումը, անվտանգ մոտեցումը և համապատասխանեն կանգառների շահագործման կանոններին: Փոխադրումների առանձնահատկություններին համապատասխան` երթուղու կանգառները կարող են լինել հիմնական, ժամանակավոր և ըստ ուղևորի պահանջի:

 

 

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան երթուղին արտահայտող ցուցատախտակով, երթուղու սխեմայով, սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշմամբ ցուցանակով, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող արտաքին և ներքին կահավորում: Կահավորման պահանջները սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտներով:

 

 

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների ուղեսրահում` ուղևորների համար տեսանելի կենտրոնական մասում, փակցվում է ցուցանակ, որը ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն ուղևորների և ուղևորափոխադրումն իրականացնող վարորդների իրավունքների ու պարտականությունների մասին:

 

 

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառների տեղաբաշխումը պետք է համաձայնեցվի ճանապարհային, տեղաբաշխման վարչական տարածքի ճարտարապետական, բնապահպանական, պետավտոտեսչության մարմինների, երթուղում երկաթուղային գծանցի առկայության դեպքում` նաև երկաթուղային գծանցները տնօրինող համապատասխան մարմինների հետ:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել