Քանի՞ անձ է մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել

Մինչև 20:00-ն 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին նախնական տվյալների համաձայն քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 592 հազար 481 անձից քվեարկությանը մասնակցել են 1 260 840,  ընդհանուր ընտրողների 48.63 տոկոսը:

Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ստորև ձեզ ենք ներկայացնում քվերակության մասնակցողների թիվը՝ ըստ ընտրատարածքների.

Թիվ 1. Երևանի ԱվանՆոր ՆորքՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 200 915 անձանցից ընտրության մասնակցել է  97 300-ը  կամ 48.43տոկոսը:

Թիվ 2. Երևանի ԱրաբկիրԱջափնյակԴավթաշեն վարչական շրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 213 587 անձանցից մասնակցել է 105 234-ը  կամ 49.27 տոկոսը:

Թիվ 3. Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 225,181 անձանցից մասնակցել է 104627-ը  կամ 64.46 տոկոսը:

Թիվ 4. Երևանի ԿենտրոնՆորք ՄարաշԷրեբունիՆուբարաշեն վարչականշրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 210 229 անձանցից մասնակցել է 97 438-ը կամ 46.35 տոկոսը:

Թիվ 5. Արարատի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 221 529 անձանցից մասնակցել է 112 179-ը կամ 50.64 տոկոսը:

Թիվ 6. Արմավիրի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 234 345 անձանցից մասնակցել է 103 927-ը կամ 44.35 տոկոսը։

Թիվ 7.  Արագածոտնի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 117 667 անձանցից մասնակցել է 61 306-ը կամ 52.1 տոկոսը:

Թիվ 8. Գեղարքունիքի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 191 192 անձանցից մասնակցել է 96 433-ը կամ 50.45 տոկոսը:

Թիվ 9. Լոռու մարզ –  քվեարկելու իրավունք ունեցող 237 436 անձանցից մասնակցել է 113 111–ը կամ 47.64 տոկոսը:

Թիվ 10. Կոտայքի մարզ –  քվեարկելու իրավունք ունեցող 240 105 անձանցից մասնակցել է 117 465-ը կամ 48.92 տոկոսը:

Թիվ 11. Շիրակի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 229 798 անձանցից մասնակցել է 103 697-ը կամ 45.13  տոկոսը:

Թիվ 12. Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր – քվեարկելու իրավունք ունեցող 161 762 անձանցից մասնակցել է 90 423-ը կամ 55.9 տոկոսը:

Թիվ 13. Տավուշի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 108 773  անձանցից մասնակցել է 57 700-ը կամ 53.5տոկոսը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող  2 587 706 քաղաքացուց ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 1 574  947 քաղաքացի, կամ ընդհանուր ընտրողների՝ 60.86 տոկոսը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացնում է ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցած անձանց թիվը

Gepostet von Iravaban.net am Sonntag, 9. Dezember 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել