Պետական ծառայողների կողմից պաշտոնի բերումով նվերներ ստանալը և պետությանը չհանձնելը տուգանք է նախատեսում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166.1 հոդվածը սահմանում է, որ պետական ծառայողների կողմից պետական և ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից, ինչպես նաև արտասահմանյան պետություններից, կազմակերպություններից, ֆիրմաներից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները սահմանված կարգով պետությանը չհանձնելը`առաջացնում է տուգանքի նշանակում 55 հազար դրամի չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, իսկ դրանց բացակայության դեպքում` տուգանքի նշանակում նվերի արժեքի քառապատիկ չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել