«Շերեմետևո»-ի թռիչքուղու վրա օդանավի հարվածից մահացած հայի անունը հայտնի է. նա 25 տարեկան էր

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Աթենք չվերթի օդանավը հարվածել է1993թ. ծնված Հայաստանի քաղաքացի Ալբերտ Գրիգորի Եփրեմյանին: Այս մասին հայտնում է REN TV-ն:

Հիշեցնենք, որ «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում Մոսկվա-Աթենք ուղևորատար ինքնաթիռը մարդու է հարվածել:

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 20: 10-ին: Երբ ինքնաթիռը շարժվում էր թռիչքուղու երկայնքով, անձնակազմը անհայտ օբյեկտի հետ բախում է զգացել: Միևնույն ժամանակ, ինքնաթիռի համակարգերը վնասներ չեն արձանագրել, ուստի որոշվել է շարունակել թռիչքը:

Ավելի ուշ թռիչքուղու վրա օդանավակայանի անձնակազմը գտել է մարդու մարմնի մասեր և անձնական իրեր: Արտակարգ իրավիճակների ծառայությունից «Ինտերֆաքսին» տեղեկացրել են, որ մահացածը Հայաստանի քաղաքացի է եղել, որին արտաքսել են Իսպանիայից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել