Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության բողոքը մասնակի բավարարվեց

Քիչ առաջ վճռաբեկ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ կողմերի ներկայացրած բողոքների վերաբերյալ որոշումը։

Վճռաբեկ ատյանը դատախազության բողոքը բավարարվեց մասնակի, Իսկ Քոչարյանի պաշտպանների միջնորդություններն ամբողջությամբ մերժվեցին:

Վերաքննիչ ատյանի որոշումը բեկանվել է և ուղարկվել նոր քննության նույն դատարանում:

2-րդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Հանրապետության նախագահը նիստի ժամանակ իր փաստարկներն անձամբ ներկայացրել է։

Այն պարագայում, երբ գործը պետք է գնա Վերաքննիչ դատարան՝ նոր քննության, մեր բողոքի հիմքերը դառնում են անիմաստ, ինչու՞, որովհետև մեր փաստարկն այն էր, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել մեր մի շարք փաստարկներին»։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վճռաբեկ բողոքի որոշումը հրապարակվում է

Gepostet von Iravaban.net am Donnerstag, 15. November 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել