Հորդորել եմ օրենքով սահմանված կարգով բողոքարկել ընտրության արդյունքները. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Չարենցավանի N3 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակին, գրել է. «Իրավիճակը վերլուծելու և հանգուցալուծում գտնելու համար ինձ մոտ եմ հրավիրել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանին. քննարկվել են թե՛ նրան և թե՛ ծնողներին ու աշակերտներին հուզող մի շարք հարցեր:

Զերծ մնալով որևէ մեկնաբանությունից, որը կարող է նաև տարընթերցման առիթ հանդիսանալ՝ հորդորել եմ օրենքով սահմանված կարգով բողոքարկել ընտրության արդյունքները լիազոր մարմնին՝ ԿԳՆ, իսկ վաղը հրավիրել եմ նաև խորհրդի բոլոր 8 անդամներին՝ անձամբ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Բողոքարկման արդյունքում օրենքով սահմանված կարգով կստեղծվի հանձնաժողով, որի կազմում կլինեն ներկայացիւսծցիչներ ԿԳՆ-ից, ՏԻՄ-ից և մարզպետարանից։

Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել այն կարևորագույն դրույթը, որ ինձ համար անընդունելի և անհիմն են հանրային դժգոհության այն ակցիաները, որոնց չի նախորդել պատասխանատու պաշտոնյային հանդիպելու և մտահոգիչ թեմաների շուրջ պարզաբանումներ ստանալու փորձը: Վստահեցնում եմ, որ հետամուտ եմ լինելու կողմերից յուրաքանչյուրի բարձրացրած բոլոր փաստերի խորազնին ուսումնասիրմանն ու օրինականության սահմաններում խնդրի կարգավորմանը»։

Հիշեցնենք, որ Չարենցավանի N 3 դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները բողոքի ակցիա են իրականացրել՝ աջակցություն հայտնելով դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանին։ Վերջերս անցկացված մրցույթում Կարապետյանը 5 դեմ, 3 կողմ ձայներով չի վերընտրվել տնօրենի պաշտոնում։ Մրցույթում հաղթել է մեկ այլ դպրոցի ուսուցչուհի՝ Աննա Բալյանը, որի թեկնածությանը, սակայն, N3 դպրոցի աշակերտները և ուսուցիչները դեմ են։ Նրանք նաեւ բաց նամակով դիմել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել