Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի  N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.

1.Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների համար «Արարատ 73» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել