13 զոհ՝ Լոս Անջելեսի բարերից մեկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով. նրանցից մեկը ոստիկանության սերժանտ էր

Չորեքշաբթի երեկոյան Southend-Oaks քաղաքում (Լոս Անջելեսի շրջակայքում) արձակված կրակոցներից առնվազն 13 մարդ է զոհվել:

Այսօր CNN- ին տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է տեղական ոստիկանության շերիֆ Ջեֆ Դինը, որի հայտնած տեղեկության համաձայն 10-12 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

«11 զոհերը և կասկածյալ՝ 12-ը և սպանված սերժանտ Հիլսը, ընդհանուր առմամբ 13», – նշել է շերիֆը՝ պատասխանելով մահացածների թվի մասին հարցին:

«Մենք այս գործը ահաբեկչության հետ կապելու պատճառ չունենք, բայց  հետաքննությունը ցույց կտա», – ավելացրել է Դինը:

Շերիֆը նաև ասել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է միայն մեկ ատրճանակ, սակայն այդ տեղեկատվությունը վերջնական չէ: Դեռևս պարզ չէ՝ կասկածյալը ինքնասպանություն է գործել, թե ինչ-որ մեկը կրակել  է նրա վրա:

Հիշեցնենք, որ անհայտ զինված անձը ներխուժել է Borderline Bar and Grill  բար և այնտեղ մոտ 30 կրակոց արձակել, որից հետո անհետացել:

Ոստիկանությունը պարզել է հանցագործի ինքնությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել