Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ստեփանակերտում կազմակերպված խորհրդակցություններին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցեց Ստեփանակերտում կազմակերպված խորհրդակցություններին։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Արցախի Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանը, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակի, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, և պաշտոնատար այլ անձինք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել