Զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն.-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացուն և հայտնաբերել 3 շիշ կոնյակ

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն.-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Վ. Պ.-ին և հայտնաբերել գոտկատեղում թաքցված գործարանային արտադրության 0,25 լիտր տարողությամբ երեք շիշ կոնյակ: Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել