Գևորգ Կոստանյանը իրեն գումար է առաջարկել, որ հրաժարվի քննվող քրեական գործից. վերաքննիչ դատարանը բավարարեց Գրիշա Վիրաբյանի բողոքը

2018 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գրիշա Վիրաբյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վերաքննիչ բողոքը՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու հարցով: Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Գրիշա Վիրաբյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել 2018 թ. փետրվարի 12-ին: Դրանում հայտնել էր, որ այն ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը իրեն գումար է առաջարկել, որ հրաժարվի ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով քննվող քրեական գործից:

 ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մ. Բաբայանը 2018թ. փետրվարի 24-ին պատասխանել է, որ քրեական գործ հարուցելու առիթներ չկան, բայց դրա վերաբերյալ քրեադատավարական օրենքով որոշում չի կայացրել ու հաղորդում ներկայացրած անձին չի տրամադրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել