Պետական պահպանությունն իրականացնող ծառայության հիմնական խնդիրները

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության մասին» ՀՀ Օրենքը սահմանում է՝ պետական պահպանությունն իրականացնող ծառայության հիմնական խնդիրները:
Ծառայության հիմնական խնդիրներն են՝
1. պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը և բացահայտելը, այդ սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը.
2. պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում, այդ թվում՝ երթևեկության ժամանակ.
3. իրենց իրավասության շրջանակներում համապատասխան կապի կազմակերպումը և իրականացումն ապահովելը.
4. իրենց իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելը.
5. պահպանվող օբյեկտները պաշտպանելը.
6. պահպանվող օբյեկտներում հանցագործությունները և այլ իրավախախտումները բացահայտելը, կանխելը և խափանելը.
7. պահպանվող օբյեկտներում սահմանված անցագրային ռեժիմը և կարգն ապահովելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել