Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատարանը մերժեց Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընթանում է Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական առաջին նիստը:

Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշեց միջնորդությունը մերժել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել