Թելման Թադևոսյանը նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Թելման Թադևոսյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:

Ըստ այդմ, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Կիրակոսյանի լիազորությունները` համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. հոկտեմբերի 23-ից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել