Ազգային անվտանգության ծառայությունը ննջասենյակի և հյուրասենյակի կահույք է գնել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 11-ին պայմանագիր է կնքել «Երվադա» ՍՊԸ-ի հետ, որով ննջասենյակի կահույք է գնել։

Պայմանագրի տեխնիկական բնութագրի մեջ նշվում է, որ մահճակալը պետք է լինի զինվորական, 190x70x42 սմ եզրաչափերով: Մահճակալի գլխամասերը պատրաստվում են` ոտքերը և կամարները` 32 մմ արտաքին տրամագծով պողպատյա խողովակից` ոչ պակաս 2 մմ պատի հաստությամբ, լայն ադրակները /լայնական ճաղերը/` 21 մմ արտաքին տրամագծով պողպատյա խողովակից, ոչ պակաս 2մմ հաստությամբ, ճաղերը /ուղղահայաց/` 3 մմ արտաքին տրամագծով պողպատյա խողովակից` ոչ պակաս 1մմ հաստությամբ: Ցանցի կարկասը պատրաստվում է 40×40 մմ չափերի 4 մմ հաստության պողպատյա անկյունակից: Ցանցի պատրաստման համար կիրառվում են 1.5 մմ հաստության 12 մմ ներքին տրամագծովկլոր տափօղակներ, որոնց վրա 4 կողմից հավաքվում են 3 մմ հաստության մետաղալարեր: Ցանցի 2 գլխամասերում օգտագործվող զսպանակները նույնպես
պատրաստվում են 3 մմ հաստության մետաղալարից: Մահճակալի ոտքերին միջանցիկ ամրացվում են 4 մմ հաստության պողպատաթերթից պատրաստված 2-ական ականջիկներ` ցանցի կարկասը տեղադրել ու համար:

Մահճակալների ոտքերի վերին հատվածում ամրացվում են համապատասխան չափի մետաղյա անցումներ` կամարները և /կամ/ երկրորդ մահճակալը միմյանց միացնելու համար: Մահճակալը ներկվում է մոխրագույն նիտրոէմալով: Երաշխիքային ժամկետը 1 տարի։

Պայմանագրում նշվում է նաև, որ մատակարարման վերջնաժամկետը չի կարող ավել լինել, քան տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը:

ԱԱԾ-ն պայմանագրով պատվիրել է 180 մահճակալ, յուրաքանչյուրը՝ 28 հազար դրամ։

Այսպիսով, գնումն արժեցել է  5 միլիոն 40 հազար դրամ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 28-ին «Սենդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ։

  • Այս պայմանագրով ԱԱԾ-ն 150 գզրոց է ձեռք բերել 1 միլիոն 215 հազար դրամով։ Գզրոցներից յուրաքանչյուրն արժեցել է 8 100 դրամ։

Տեխնիկական բնութագրի համաձայն՝ զին. պահարանիկը պետք է լինի՝ լամինապատե, հաստությունը 18 մմ, բարձրությությունը 75 սմ, լայնությունը 40
սմ, խորությունը 43 սմ: Վերևի մասը մեկ շարժական դարակով, 15 սմ բարձրության, 40 սմ լայնության, բաց դարակով`40 սմ խորության, 15 սմ բարձրության, ներքևի մասում փակովի դռնակով դարակ 40 սմ լայնության, 35 սմ բարձրության և 10 սմ ոտնակով: Լամինատը դարչնագույն, ծիրանագույն կամ մոխրագույն երանգներով, գույնը և տեսքը նախապես համաձայն եցնելով պատվիրատուի հետ:

«ՍԵՆԴԱ» ՍՊԸ -ն, որպես գնման աճուրդի շրջանակում առաջին տեղը զբաղեցրած մասնակից, առաջարկել է ՀՀ արտադրության նույն բնութագրով գզրոցներ։

  • Նույն պայմանագրի շրջանակներում գնվել է նաև 4 հատ հյուրասենյակի կահույք՝ 529 հազար 200 դրամով։

Տեխնիկական բնութագրում նշվում է, որ կահույքը պետք է լինի ամբողջությամբ լամինապատ, հաստությունը 18 մմ:

Այն իր մեջ ներառում է․ մեկ հատ սպասքապահարան՝ 150սմ լայնքով, 45սմ խորության, 200սմ բարձրության, բաղկացած 2 մասից: Ներքևի մասում 150սմ լայնքով, 45 սմ խորության և 60 սմ բարձրության եզրերից 2 բացովի դռնակով, բաժանված դարակաշարով՝ 50սմ լայնքով, 45 սմ խորության և 60 սմ բարձրության դարակ, մեջտեղում մեկ հատ բաց դարակ բաժանված դարակաշարով՝ 50սմ լայնքով, 45 սմ խորության և 60 սմ բարձրության: Վերևի մասում 150 սմ լայնքով, 45 սմ խորության և 140 սմ բարձրության 3 հատ բացովի դռներ բաժանված երեք հատ դարակաշարով: Վերևի մասի դռները
պրոֆիլապատ, մգեցված ապակիներով, վերևի մասում քիվ:

Մեկ հատ հեռուստացույցի տակդիր պրոֆիլապատ, 90սմ լայնքով, 45սմ խորության և 70սմ բարձրության: Վերևի մասում մեկ բաց դարակով 90սմ լայնքով, 45սմ խորության և 20սմ բարձրության: ներքևի մասում 90սմ լայնքով, 45 սմ խորության և 50սմ բարձրության երկու դռնանի դարակ բաժանված մեկ դարակաշարով:

Մեկ լրագրասեղան 110սմ երկարության, 50սմ լայնքով և 55սմ բարձրության, մեկ շարահարկով, պրոֆիլապատ: Լամինատը՝ դարչնագույն, ծիրանագույն կամ մոխրագույն երանգներով, գույնը և տեսքը նախապես համաձայնեցնելով պատվիրատուի հետ:

«ՍԵՆԴԱ» ՍՊԸ-ն այս կահույքը ևս առաջարկել է ՀՀ արտադրության։

  • Պայմանագրի շրջանակում գնած հաջորդ հատվածը 50 աթոռակ է՝ մետաղյա կարկասով։ Սրանց համար ԱԱԾ-ն վճարել է 356 հազար դրամ։

Աթոռներն աշխատանքային են, բարձրությունը թիկնակով 800 մմ: Պաստառված նստոցի լայնությունը 460 մմ, խորությունը` 450 մմ, պաստառված թիկնակի լայնությունը 460 մմ, բարձրությունը 350մմ, երկաթե պրոֆիլի հաստությունը 2 մմ ոչ պակաս:

ՍՊԸ-ն առաջարկել է ուկրաինական արտադրության համապատասխան բնութագրմամբ աթոռներ։

Պայամանգրում նաև նշվում է, որ մատակարարման վերջնաժամկետը չի կարող ավել լինել, քան տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը:

Տեղափոխումը պետք է իրականացվի մատակարարի կողմից՝ ըստ պատվիրատուի նշած վայրի, իսկ ապրանքների համար երաշխիքային ժամկետը պետք է լինի 1 տարի:

Այսպիսով, պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2 միլիոն 100 հազար դրամ։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել