Անասնահամաճարակային մշտադիտարկումը

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ Օրենքը սահմանում է, թե ինչպես է կատարվում անասնահամաճարակային մշտադիտարկումը:
Անասնահամաճարակային մշտադիտարկումը կատարվում է կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառների հայտնաբերման, անասնահամաճարակային նշանակության տարածքների և օբյեկտների անասնահամաճարակային իրավիճակի, անասնահամաճարակային միջոցառումների գնահատման նպատակներով հիվանդությունների բռնկման կամ բռնկման սպառնալիքի առկայության, հանրապետությունում կամ նրա առանձին տարածքներում տիրող անասնահամաճարակային իրավիճակի գնահատման և վերլուծության անհրաժեշտության դեպքերում:
Անասնահամաճարակային մշտադիտարկումները կատարվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են մշտադիտարկում իրականացնող լիազոր մարմնի անվանումը, մշտադիտարկման ենթակա անասնահամաճարակային նշանակության տարածքը կամ օբյեկտը, մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, մշտադիտարկման առարկան և հարցերի շրջանակը, մշտադիտարկման կատարման ժամկետը և անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները:
Մշտադիտարկման արդյունքներով հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որի օրինակը հանձվում է անասնահամաճարակային նշանակության տարածքի կամ օբյեկտի պատասխանատուին: Արձանագրությանը կից ներկայացվում է նաև անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների պարտադիր կատարման ենթակա առաջադրանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել