Հարձակում Ղրիմի ուսումնարանի վրա. կան զոհեր և վիրավորներ (թարմացվող)

16:58 Meduza.io Ազգային հակաահաբեկչական կոմիտեի ներկայացուցիչ Անդրեյ Պրժեզդոմսկիի խոսքերով, Կերչի քոլեջում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

16:13 РИА НовостиԵրեսուն մարդ զոհվել է, մոտ 50-ը վիրավորվել են, նրանց մեծ մասը դեռահասներ են:

16:02 112 հեռուստաալիքի տվյալներով, կասկածյալի ինքնությունը հաստատվել է (հայտնաբերվել է մահացած): Նա 2000 թ. ծնված Վլադիսլավ Ռ.-ն է:
15:57 Կասկածյալ ահաբեկիչը մահացել է (REN հեռուստաընկերություն եւ 112 հեռուստաալիք):
15:52 Այս մարդը, ըստ «Մէշ»-ի վարկածի, ներգրավված է Ղրիմի ուսումնարանում կատարված հարձակման մեջ: Դատելով լուսանկարից, նրանք քոլեջում կրակել են ոչ թե ավտոմատով, այլ հրացանով:

15:38 Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ղրիմի Կերչի ուսումնարանը ահաբեկչական հարձակման է ենթարկվել: Տեղեկությունների համաձայն, զոհվել է 10 մարդ, տուժել 50 մարդ:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաղորդել է, որ ուսումնարանում պայթել է անհայտ պայթուցիկ սարք, հայտնում է Lenta.ru-ն: ԱՀԿ-ն տեղեկացրել է, որ պայթյունի վայրը քննվում է հետախուզության դաշնային բյուրոյի մասնագետների կողմից:

Մանրամասները՝  Meduza-ի տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել