Օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական-իրավական հարաբերությունների նկատմամբ կիրառվող իրավունքը որոշելը

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1253-րդ հոդվածի՝
1. Օտարերկրյա քաղաքացիների` ներառյալ անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանական անձանց և օտարերկրյա իրավունքին համապատասխան իրավաբանական անձ չհամարվող կազմակերպությունների, քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությամբ, ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղաքացիական իրավունքների օբյեկտը գտնվում է արտասահմանում, քաղաքացիական իրավական հարաբերությունների նկատմամբ դատարանի կողմից կիրառվելիք իրավունքը որոշվում է վերոնշյալ օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված միջազգային սովորույթների հիման վրա:
2. Եթե վերոնշյալ հոդվածի  1-ին կետին համապատասխան անհնար է որոշել կիրառվելիք իրավունքը, ապա կիրառվում է օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական-իրավական հարաբերությունների հետ առավել սերտ կապված իրավունքը:
3. Դատարանի կողմից կիրառվելիք իրավունքը որոշելու մասին սույն բաժնի կանոնները պարտադիր են նաև այդ հարցի լուծման լիազորություններով օժտված այլ մարմինների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել