Ի՞նչ կենսագրություն ունի Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը

Կառավարության որոշմամբ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ:

Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:

Հունան Պողոսյանը ծնվել է 1964 թ. մայիսի 30-ին, Երևան քաղաքում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանը` իրավաբանի  որակավորմամբ:
1982-1984 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1991-1993 թթ. աշխատել է Շահումյանի ՆԳԲ-ում, որպես անչափահասների գործերով տեսչության տեսուչ, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
1993-1995 թթ.՝ Մաշտոցի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
1995-1996 թթ.` Քրեական հետախուզության  վարչությունում, որպես պետի տեղակալ,
1996-1999 թթ.` Քրեական հետախուզության  վարչության  պետ,
1999-1999 թթ.` Մաշտոցի ՆԳ բաժնի պետ,
1999-2000 թթ.` Կենտրոնական ՆԳ բաժնի պետ,
2000-2001 թթ.` Արաբկիրի ՆԳ բաժնի պետ,
2001-2004 թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչությունում, որպես պետի օպերատիվ գծով տեղակալ,
2004-2008 թթ.` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ,
2008-2010 թթ.` զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը:
2010 թ. նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով 2010 թ. շնորհվել է «ոստիկանության գեներալ-մայոր» կոչում:

2018 թվականի մայիսի 11-ին նա հրաժարականի դիմում է ներկայացրել ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Պարգևատրվել է

ՀՀ Նախագահի հրամանագրերով՝

• Արիության մեդալով (1998 թ.),
• Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով (2006 թ.),
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2011 թ.),
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2016 թ.):

ԼՂՀ Նախագահի հրամանագրով

Մարտական ծառայության մեդալով (2006 թ.):

ՀՀ վարչապետի հուշամեդալով (2012 թ.):

Պարգևատրվել է նաև  ՀՀ ոստիկանության,  ՀՀ ՊՆ, ԱԱԾ, ՌԴ ՆԳՆ բազմաթիվ գերատեսչական մեդալներով:

ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով:

ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 15-ի հրամանագրով շնորհվել է «ոստիկանության գեներալ-լեյտենանտ» կոչում:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել