ԿԳՆ-ն ներկայացրել է հեռակա ուսուցման անվճար տեղերի բաշխման մասին որոշման նախագիծը

Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխման մասին կառավարութան որոշման նախագիծը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան:

Ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորատորիաները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրման, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախոսական կազմի երիտասարդացման նպատակով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով տեղերը:

Ասպիրանտական կրթական ծրագրով նախատեսված ընդունելության տեղերի ցանկի (ըստ մասնագիտությունների) հստակեցում և ընդունելության քննությունների կանոնակարգում:

Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ասպիրանտական կրթական ծրագրով ընդունելության և ուսումնառության անվճար տեղերի հատկացման գործընթացները:
Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերն՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել բնագիտական և ինժեներական ոլորտի գերակայությունները:

Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը և կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2018/2019 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 228 տեղ` ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը հեռակա ուսուցմամբ կազմակերպելու նպատակով: Պահուստային տեղերի բաշխումը և թափուր մնացած տեղերի վերաբաշխումը կիրականացվի մրցույթի ամփոփումից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել