ԱԺ նախագահը կմեկնի Ռուսաստան եւ Շվեյցարիա

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնեւ` մասնակցելու Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Շուշան Սարդարյանը:

Շվեյցարիա այցի ընթացքում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել