Ոստիկանության 32 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից. ոստիկանության ներքին անվտանգության վարչություն

2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 608 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 223 կարգապահական տույժեր, այդ թվում՝
– հայտարարվել է «Նկատողություն»` 127,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 58,
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 6,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 32 աշխատակից:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 49 նյութեր: Դրանցից․
2-ը քննարկման փուլում են,
4-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,
43-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից.
32-ը նախաքննության փուլում են,
10-ը կարճվել է,
1-ն ուղարկվել է դատարան, ոստիկանության 1 ծառայող դատապարտվել է։
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվել են 2 նյութեր, որոնցով հարուցվել են 2 քրեական գործ և ուղարկվել նախաքննական մարմիններ։

2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 14 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 13 նյութեր։
Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 14 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետևյալ կարգապահական տույժերը.
– 1 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն»,
– 13-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել