Ռուս հայտնի ֆուտբոլիստը աթոռով հարվածել է պաշտոնյային. քրեական գործ է հարուցվել

Հոկտեմբերի 8-ի առավոտյան ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը ժամանել են Մոսկվա` նշելու բարեկամության տասներորդ տարեդարձը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Առավոտյան ժամը 9-ին նրանք այցելել են Մոսկվայի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկը, որտեղ, այցելուների նկարագրության համաձայն, նրանք աղմկել են: Ֆուտբոլիստների և հարևան սեղանի վրա նստած  տղամարդկանց միջև կոնֆլիկտ է ծագել:

Տուժողներից մեկը արդյունաբերության և առևտրի նախարարության պաշտոնատար անձ Դենիս Պակն է եղել: Որոշ տեղեկությունների համաձայն, նրանց հետ է եղել Կենտրոնական հետազոտությունների ավտոմոբիլային ինստիտուտի տնօրեն Սերգեյ Գայսինը:

Վեճի ընթացքում ֆուտբոլիստները ազգային պատկանելիության հիմքով վիրավորել են Պակին:

Սրճարանի տեսախցիկները ֆիքսել են, որ ինչ-որ պահի Կոկորինը աթոռը վերցրել և հարվածել է նրան: Չնայած այն հանգամանքին, որ Կոկորինը գլխարկով էր, նրա դեմքը հստակ երևում է տեսանյութում: Պակին հարվածելուց հետո ֆուտբոլիստը ժպտացել է իր սեղանի շուրջ նստած անձանց:

Արդյունաբերության և առևտրի նախարարությունը հաստատել է «Կոմերսանտ» -ի տեղեկությունը, որ միջադեպից հետո Պակը և Գայսինը տեղափոխվել են հիվանդանոց:

Քրեական գործ է հարուցել, դեռևս  կասկածյալներ ներգրավված չեն:

«Ոստիկանության աշխատակիցների կողմից արձանագրվել է, որ քաղաքացու և երկու երիտասարդի միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ, որի հետևանքով մարդ է վիրավորվել: Կատարվում է քննություն», – ասված է ՆԳՆ Մոսկվայի կենտրոնական վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով: Սույն հոդվածի համար հնարավոր առավելագույն պատիժը երկու տարվա ազատազրկումն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել