Ծեծկռտուք Օմսկի թիվ 6 ուղղիչ գաղութում

Համացանցում հայտնվել է Օմսկի թիվ 6 ուղղիչ գաղութի շրջափակման տեսագրությունը, որտեղ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գաղութի կողքով անցնող ավտոմեքենայի ուղևորային նստատեղից արված տեսագրության մեջ նշվում է, որ գաղութի տարածքը շրջափակված է, ինչպես նաև մոտակայքում գտնվող որոշ ճանապարհներով երթևեկությունը ժամանակավորապես արգելված է:

Աղբյուրը ավելի վաղ հաղորդել էր, որ 2018 թ. հոկտեմբերի 6-ի երեկոյան դատապարտյալների զանգվածային ծեծկռտուքի պատճառով  6-րդ խոշոր ռեժիմի ուղղիչ գաղութի անձնակազմը աշխատում է արտակարգ ռեժիմով:

Տուժել է ավելի քան 20 մարդ:

Տեսանյութը՝ ФЕДЕРАЛЬНОЕ АГЕНТСТВО НОВОСТЕЙ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել