Առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի լողամիջոցը շահագործելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 ՀՀ դրամի չափով

Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելը կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելն առաջացնում է տուգանքի նշանակում` 30.000 ՀՀ դրամի չափով:

Սահմանված կարգով չգրանցված կամ տեխնիկական անսարքություններ ունեցող լողամիջոցները շահագործելը կամ առանց կողային համարների լողամիջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 ՀՀ դրամի չափով:

Առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարելը կամ լողամիջոցի վարումը նավավարման իրավունքի վկայական չունեցող անձին հանձնելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 ՀՀ դրամի չափով:

Առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի լողամիջոցը շահագործելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 ՀՀ դրամի չափով:

Առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելը կամ փրկարարական միջոցների քանակից ավելի թվով ուղևորներ տեղափոխելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 ՀՀ դրամի չափով:

Լողամիջոցներում հրդեհային անվտանգության սահմանված կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել