Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը. Տիգրան Ավինյանի օգնականի կենսագրությունը

2018 թ. հունիսի 8-ին Միքայել Նահապետյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական: Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1996 թ. 3 դեկտեմբերի, գ. Սարալանջ

Կրթություն
2018 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը՝ ստանալով Աշխարհագրության բակալավրի որակավորում

Աշխատանքային գործունեություն
2015-2017 թթ. – Աշխարհտեղեկատվական հետազոտությունների տարբեր ծրագրերում կամավոր աշխատանք
2015-2016 թթ. – «Էն-էյչ-Ար-Էս» ՍՊԸ՝ աշխարհտեղեկատվական համակարգերի մասնագետ
2017 թ.-ից Մ. Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի թարգամանիչ և անհատ հրատարակիչ
2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

Այլ տվյալներ
2017թ. Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) և ԵՊՀ համատեղ ծրագրով անցել է ուսումնական-մասնագիտական պրակտիկա Բեռլինի Ալ. Հումբոլդի անվան համալսարանի Աշխարհագրության դեպարտամենտում:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել