Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Նիկոլ Փաշինյան. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյ

Թվիթերյան իր էջում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին նշել է, որ շատ է ուրախացել Միավորված ազգերի կազմակերպության կազմակերպված «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար:

«Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Նիկոլ Փաշինյան: Մեծ անհամբերությամբ սպասում եմ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը»,- գրել է նա:

Կառավարության էջում հանդիպման մասին գրված է.

«Հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել