Հայտնի են 65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն արդեն սկսել է ամփոփվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 տեղամասերի արձանագրված արդյունքները՝ 00:00-ի համաձայն:

  1. Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 2.877՝  6.29%
  2. «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք -267՝ 0.58%
  3. «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք – 370՝ 0.81%
  4. Երկիր Ծիրանի կուսակցություն -636՝ 1.39%
  5. Ժառանգություն կուսակցություն – 324՝ 0.71%
  6. Ժողովրդավարական ուղի կուսակցություն– 63՝ 0.14%
  7. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք  – 37,810՝ 82.62%
  8. «Լույս» կուսակցությունների դաշինք -2145՝ 4.69%
  9. Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 704՝ 1.54%
  10. Հայք (Հայկազուններ) կուսակցություն – 86՝ 0.19%
  11. Ռեֆորմիստներ– 79՝ 0.17%
  12. Օրինաց երկիր կուսակցություն –  404՝ 0.88%

Այսպիսով՝ առաջատար են՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքը:

Հիշեցնենք, որ այս ընտրություններին ընտրելու իրավունք է ունեցել 848.343 քաղաքացի, որից՝ նախնական տվյալներով, մասնակցել են 370.323-ը կամ 43.65 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել