Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվել

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը մասնակցել է կոտրած ձեռքով։

Եսայանը պատմում է, որ երեկ ամուսնուն հիվանդանոցից տուն տանելիս վթարի է ենթարկվել ու կոտրել աջ ուսագլխի երրորդ ամրակը։ Այս մասին տեղեկացանք պատգամավորի ֆեյսբուքյան էջից:

«Լավ կլինի՝ մեկ ամիս պիտի անշարժ պահեմ, այ, դա է դժվարը, իսկ, ընդհանրապես, լավատեսությունը լավ բան է, սիրում եմ բոլորիդ ու կարծես արդեն պրոֆեսիոնալ ձախլիկ եմ դառնում»,- գրել է Եսայանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել