Վիճաբանություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձի և «Իմ քայլը» դաշինքի վստաված անձանց միջև

«Ականատես» դիտորդական առաքելության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Նորք Մարաշի 9/6 տեղամասում տեղի է ունեցել ընտրողներին օգնելու կարգի խախտում:

Տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն: Խնդրին արձագանքել է նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձի և «Իմ քայլը» դաշինքի վստաված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձը շարունակել է ուղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:

Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել