Կառավարությունը շուրջ 13 միլիոն դրամ կհատակացնի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը

Կառավարությունն օգոստոսի 30-ին ընդունել է 981-Ն որոշումը, որն ւժի մեջ է մտել սեպտեմբերի 20ին: Այս որոշման համաձայն՝

 2018 թվականի հոկտեմբերի 8-14-ը  Երևանում գեղասահքի պատանիների «Գրան պրի» աշխարհի գավաթի խաղարկության անցկացումն ապահովելու նպատակով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2018 թվականի ինն ամսում հատկացվելու է 13 միլիոն 360 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել