Երաշխավորման ֆոնդին կատարվող վճարների իրականացումը դադարեցվում է

Կենտրոնական բանկի խորհուրդը նոր որոշում է ընդունել:

Որոշման մեջ մասնավորապես նշվում է.

«Նպատակ ունենալով ձևավորված խնայողությունների միջոցով ապահովել ԱՊՊԱ ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը՝ միևնույն ժամանակ չվտանգելով Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը և Երաշխավորման ֆոնդի ֆինանսական կայունությունը,

հիմք ընդունելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 32-Լ որոշմամբ ներկայացված առաջարկությունը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Երաշխավորման ֆոնդին կատարվող 2018 թվականի երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակների և 2019 թվականի առաջին եռամսյակի վճարների իրականացումը դադարեցվում է:

2. Դադարեցումից հետո առաջին վճարումը կատարվելու է 2019 թվականի 2-րդ եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում»:

Որոշումն ընդունվել է օգոստոսի 31-ին, ուժի մեջ է մտել սեպտեմբերի 5-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել