Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին

Գաղտնիությունը փաստաբանի գործունեության էությունն է, այսինքն` վստահորդը փաստաբանին հայտնում է այնպիսի տեղեկություններ, որոնք նա չի փոխանցի ուրիշների, և փաստաբանը պետք է այդ տեղեկատվության տիրապետողը լինի գաղտնիության հիմքի վրա։ Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի կողմից տրված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն: 5 Գաղտնիության անորոշակիության դեպքում վստահություն լինել չի կարող։ Հետևաբար` գաղտնիությունը փաստաբանի առաջնային և հիմնական իրավունքն ու պարտականությունն է։

Փաստաբանի պարտականությունը գաղտնիության վերաբերյալ ծառայում է արդարադատության իրականացմանը և վստահորդի շահերին։  Փաստաբանը պետք է պահպանի այն ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը, որի մասին նա տեղեկանում է իր մասնագիտական գործունեության ընթացքում։ Գաղտնիության պարտականությունը ժամանակով սահմանափակված չէ։ Փաստաբանական գրասենյակը կամ փաստաբանը պարտավոր է իր օգնականների, աշխատակիցների և նրա կողմից այդ գործում ներգրավված մասնագիտական ծառայություն մատուցող անձի հետ կնքել տեղեկատվության չբացահայտման պայմանագիր կամ դրա վերաբերյալ դրույթներ ամրագրել նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրով:

Փաստաբանական գաղտնիքի հրապարակում թույլ է տրվում միայն Օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում: Այն դեպքում, երբ փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի հետ պայմանագիր է կնքել վստահորդ չհանդիսացող պատվիրատուն, ապա փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը պետք է փորձի բացահայտել վստահորդի և պատվիրատուի միջև հնարավոր շահերի հակասությունը և այդպիսիք հայտնաբերելուց հետո պարտավոր է պատվիրատուին ամբողջությամբ կամ մասամբ զրկել անհրաժեշտ տեղեկությունների (այդ թվում` իրավական օգնության ռազմավարության) տրամադրումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել