Օտարերկրյա պետության դատարանի կողմից նույն անձանց միջև նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի քննության դատավարական հետևանքները

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 433-րդ հոդվածի՝

  1. Հայաստանի Հանրապետության դատարանը հայցը թողնում է առանց քննության, եթե մինչև Հայաստանի Հանրապետության դատարանում հայց ներկայացնելն օտարերկրյա պետության իրավասու դատարանը քննության է ընդունել և հայցն առանց քննության թողնելու պահի դրությամբ քննում է նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն փաստական հիմքերով վեճի վերաբերյալ գործ:
  2. Հայաստանի Հանրապետության դատարանը հայցը թողնում է առանց քննության, եթե օտարերկրյա պետության իրավասու դատարանը կայացրել է նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն փաստական հիմքերով վեճի վերաբերյալ գործով վճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ:
  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հետևանքները չեն առաջանում, եթե այլ դատարանում քննվող կամ քննված գործը վերաբերում է Հայաստանի Հանրապետության դատարանի բացառիկ ընդդատությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել