Կապանի ՔՀԿ-ների համար 3 թեմաներով դասընթանց անցկացվեց

Սեպտեմբերի 20-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրգարի շրջանակներում Կապանի ինկուբատորի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորի մասնակիցների համար մի քանի թեմաներով դասընթացներ էր կազմակերպվել:

Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ՔՀԿ-ների հաջողության փորձը՝ փաստարկված հանրային քաղաքականության իրագործման համար, ինչպեսև ՔՀԿ-ների կոալիցիայի կազմման գործընթացի առանձնահատկությունները: Նա նշեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի օրինակը՝ ներկայացնելով, թե ինչպես է ասոցիացիան կառավարության հետ երկխոսել և ներկայացրել իրավական մի քանի նախագծեր: Կարեն Զադոյանը նաև խոսեց, թե ինչպես կարելի է ճիշտ ռազմավարություն մշակե՝ ճիշտ թիրախներ ընտրելու ու արդյունքի հասնելու համար:

ՔՀԿ-ների ինկուբատորում կապանի ինկուբատորի համակարգող Վաչե Բաղդասարյանը ներկայացրեց «Մարդու իրավունքներ. Մարդու իրավունքների և ազատությունների հարգումը, պահպանումն ու պաշտպանությունը բարեփոխված սահմանադրության լույսի ներքո» և «Փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման չեխական  փորձի ներկայացում» թեմաները:

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի փորձագետ Վիգեն Շիրվանյանը ներկայացրեց կրթական ոլորտում հնարավոր բարեփոխումները: Նա նշեց, որ ուսուցիչների համար մի նախաձեռնություն է առաջարկվել, որի նպատակն է ՝ ստեղծել առաջին «ֆիլտրը», թե ինչպե՞ս առաջին մակարդակով ընտրել ուսուցչին: Որպես ֆիլտր կընդունվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքը, և ովքեր կանցնեն այդ ֆիլտրով, ապա 50 տոկոսով բարձրացվի նրանց աշխատավարձը, նրանք կանցնեն աշխատանքային լրիվ դրույքի և ավելի բարձր կվարձրատրվեն:

Հավելենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել