Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ.-ին ընտրողների թիվը եղել է 850.124։

Վերջնական ցուցակները հրապարակման դրությամբ ընտրողների թիվ 848.343 է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել