Սյունիքի մարզի ՔՀԿ-ներում անհատական խորհրդատվություններ են տրվել

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-ին ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացայի նախագահ Կարեն Զադոյանը և Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը քաղհասարակության կազմեկրպությունների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բարելավման ծրագրերի վերաբերյալ անհատական խորհրդատվություն տրամադրեցին Վայքում, Սիսիանում, Գորիսում  և կապանում գործող ՔՀԿ-ներին:

Կարեն Զադոյանը և Խաչիկ Գևորգյանը ներկայացրին տեղական ինքնակառավարման մարմինների և տնտեսության աշխատանքը բարելավելուն ուղղված տարբերակներ, քննարկվեցին ՔՀԿ-ների կողմից ներկայացված գգաղափարներն ու առաջարկությունները, մինչ այս ունեցած փորձը:

ՔՀԿ ներկայացուցիչներին ներկայացվեցին նաև, թե ինչպես կարելի է ամփոփ ներկայացնել ծրագրի ծրջանականերում մրցութային կարգով տրվող ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքները:

Մասնակիցները հայտնեցին, թե ինչ առանձնահատկություն ունեն իրենց համայնքները, ինչ ուղղություններ կարելի է զարգացնել, և թե ինչ ռեսուրսներ են դրանց համար անհրաժեշտ: Քննարկվեցին նաև բարձրացված հարցերով համայնքի ղեկավարի և ավագանու հետ կառուցողական երկխոսություն տանելու ու ծրագրերն իրագործելու տարբերակները:

Համայնքներում նաև հարց բարձրացվեց այն մասին, որ ավագանու ինստիտուտն այնքան էլ լավ չի աշխատում և ոչ միշտ է, որ արդյունավետ են գործում:

Մասնակիցների խոսքով, նման հանդիպումները շատ արդյունավետ են լինում, նպաստում են ՀԿ-ների անհատակ ծրագրերի ճիշտ թիրախավորմանն ու զարգացմանը:

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել