Վորոնեժի մարզում երկու ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել

Ռուսաստանի Վորոնեժի մարզում երկու ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վթարի հետևանքով տուժել է 20 մարդ, որոնցից 6-ը գտնվում են ծանր վիճակում, 8-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Մարդկանց տարհանման համար Մի-8 ուղղաթիռ է օգտագործվել:

Բացի այդ, դեպքի վայրում են գտնվում նաև հոգեբաններ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել