«Հայաստանի համայնքների միությունը» հայտարարում է «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխության մասնակցության հայտերի ընդունելության մասին

«Հայաստանի համայնքների միությունը» և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտարարում են «Լավագույն համայնք 2018» հերթական մրցանակաբաշխության մասին։

«Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2006 թվականից։ Մրցանակաբաշխության արդյունքում կընտրվեն 2018թ. տարվա լավագույն համայնքները, ինչպես նաև հաղթողներ հատուկ անվանակարգերով։ Սահմանված են նաև հատուկ անվանակարգերով մրցանակներ՝ ոչհամայնքային կազմակերպությունների համար, որոնց գործունեությունը նշանակալից է համայնքների համար։

2018 թվականի համար նախատեսված են հետևյալ անվանակարգերը.

«Լավագույն համայնք 2018» անվանակարգ
2 մրցանակ

«Մաքուր համայնք 2018» անվանակարգ
2 մրցանակ

«Բարեկարգ համայնք 2018» անվանակարգ
2 մրցանակ

«Մշակութային լավագույն համայնք 2018» անվանակարգ
2 մրցանակ

«Տարվա նշանակալից առաջընթաց 2018» անվանակարգ

  • «Տարվա նշանակալից առաջընթաց 2018» (անցկացվում է խոշորացված համայնքների շրջանում՝ մեկ տարվա ընթացքում լավագույն առաջընթաց արձանագրած համայնք)
  • «Տարվա նշանակալից առաջընթաց 2018» (անցկացվում է բոլոր համայնքների շրջանում՝ մեկ տարվա ընթացքում լավագույն զարգացման ծրագրերի, հատուկ ծրագրեի նախաձեռնման կամ իրականացման համար)

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

«Տարվա լավագույն ֆրանկոֆոն համայնք 2018» անվանակարգ
1 մրցանակ
«Տարվա նորարար և խելացի համայնք 2018» անվանակարգ

1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

«Տարվա նախաձեռնություն 2018» անվանակարգ
1 մրցանակ՝ ոչ-պետական կազմակերպությունների ծրագրերի կամ նախաձեռնությունների համար

«Տարվա գենդերային նախաձեռնություն 2018» անվանակարգ
1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

«Տարվա երիտասարդական համայնք 2018» անվանակարգ
1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

«Տարվա գործարար կառույց 2018» անվանակարգ
1 մրցանակ (համայնքահեն կամ համայնքի համար նշանակալից գործարար նախաձեռնություն կամ ծրագիր մասնավոր հատվածի կողմից);

Մրցանակաբաշխությանը ներկայացվող թեկնածություն կարող են առաջադրել համայնքները (ինքնաառաջադրում), մարզպետարանները, այլ պետական մարմիններ, պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները և այլն։

Թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ է նշված հղումով լրացնել հայտ (http://www.caa.am/specialevents/best-communities_2018.html), ինչպես նաև [email protected] էլեկտրոնային փոստով «Հայաստանի համայնքների միությանը» աշխատակազմին ներկայացնել համապատասխան հայտին կից այլ տեղեկատվություն։ Հայտատուն մինչև վերջնաժամկետի լրանալն ազատ է փոփոխություններ մտցնել հայտում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ է, պարգևատրման արարողությունը կլինի նոյեմբեր 10-ին։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն Հայտերը կգնահատվեն և մրցանակակիրները կորոշվեն «Հայաստանի համայնքների
միության» հանրապետական խորհրդի անդամներից (ովքեր որպես թեկնածու չեն մասնակցում մրցանակաբաշխությանը), ՀՀ տարածքային  առավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներից և խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրված փորձագետներից կազմված մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 20-ն է (ներառյալ)։ Վերջնաժամկետից ուշ ստացված հայտերը չեն ընդունվում։ Հայտերն ընդունվում եմ բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Հայտերը գնահատվում են մեկ փուլով։ Մեկ համայնքը կարող է ներկայացնել հայտ մինչև 3 անվանակարգերի համար։ Յուրաքանչյուր անվանակարգի համար լրացվում է առանձին հայտ։

Հայտատուները պետք է պատրաստեն ու մրցանակաբաշխության հանձնաժողովին տրամադրեն նաև առավելագույնը մինչև 3 րոպե տևողությամբ տեսաֆիլմ, որում տեսաշարով, տեքստով տեսանելի դարձնեն հայտի բովանդակությունը։
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա 2018 թվական նոյեմբերի 10-ին։
Այլ հարցերի համար կորող եք կապհաստատել Հայաստանի համայնքների միության հետ՝ 010574501 հեռախոսահամարով․ [email protected] ։

Հայտերի լրացման ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել