Կադրային սերնդափոխություն՝ հարկային համակարգում

Պետական եկամուտների կոմիտեն համակարգը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով բաց մրցույթ է հայտարարել: Հայտ ներկայացրած մոտ 270 դիմորդները հնարավորություն ունեն պայքարելու հարկային ծառայության ինչպես կրտսեր, այնպես էլ առաջատար և գլխավոր պաշտոնների համար: Սեպտեմբերի 18-ին մեկնարկել է վերլուծության բաժնի հարկային տեսուչի կրտսեր պաշտոնների համար հայտարարված թեստային փուլը: Հաջորդող օրերին կայանալու են առաջատար և գլխավոր պաշտոնների համար հայտարարված մրցույթները: Քննությունն անց է կացվում թեստավորման ավտոմատ համակարգով, որը հաջողությամբ հաղթահարողները երկրորդ փուլում մասնակցելու են հարցազրույցի: Բոլոր մակարդակները հաջողությամբ հաղթահարողները կոմիտեում աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան, ինչը թույլ կտա կադրային սահուն սերնդափոխություն ապահովել: Ի դեպ, մասնակիցներից շատերն ուժերը փորձում են միաժամանակ մի քանի թափուր պաշտոնների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել