Ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Yerevan.Today լրատվական կայքի գրասենյակում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը խուզարկություն է անցկացնում Yerevan.Today լրատվական կայքի գրասենյակում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Որոշումը կայացրել է քննիչը»,-նշեց Ահարոնյանը:

Իրավաբան.net-ը փորձեց կապ հաստատել քննչական կողմիտեի մամուլի ծառայության հետ, սակայն կապ հաստատել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ լրատվական կայքը հայտարարություն էր տարածել նշված միջադեպի առնչությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել