Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանի կենսագրությունը

2018 թ. հունիսի 8-ին Վահե Դանիելյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական: Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1990 թ. 12 մայիսի, ք. Վանաձոր

Կրթություն
2011 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում
2013 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում
2016 թ. ավարտել է Կորեայի Զարգացման Ինստիտուտի Հանրային Քաղաքականության և Կառավարման Դպրոցը ՝ ստանալով Զարգացման քաղաքականության մագիստրոսի որակավորում

Աշխատանքային գործունեություն
2011-2012 թթ. – Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ-ում իրավախորհրդատու (կամավոր)
2012 թ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում փորձագետ
2012-2014 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրենսդրություն վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջին կարգի մասնագետ
2014 թթ. – «ՀՀ արդարադատության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կրտսեր փորձագետ
2014- 2015 թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
2016-2018 թթ. – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում
2018 թ. – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժինի պետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում
2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

Այլ տվյալներ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, կորեերեն և չինարեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել