Կենտրոնական բանկը կազմակերպություններին չի տրամադրում դրամաշնորհ և նվիրաբերություն

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում նոր փոփոխություններ են կատարվել:

Օրենքի 56-րդ հոդվածը այսուհետ սահմանում է, որ Կենտրոնական բանկը կազմակերպություններին չի տրամադրում դրամաշնորհ և նվիրաբերություն:

Նշենք, որ օրենքում կատարված փոփոխությունը ընդունվել է մարտի 23-ին, ուժի մեջ է մտել ապրիլի 9-ին:

Սակայն Կենտրոնական բանկը կարող է կատարել հետևյալ գործարքները`

ա) ներդրումներ կատարել այն իրավաբանական անձանց կապիտալում, որոնց գործունեությունն ուղղակիորեն առնչվում է Կենտրոնական բանկի խնդիրների հետ.

բ) կապիտալի խնդիրներն իրականացնելու համար ձեռքբերել կամ վարձակալել անհրաժեշտ անշարժ գույք.

գ) իր հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց ձեռքբերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք և գույքային իրավունքներ: Կենտրոնական բանկը օտարում է հիշյալ գույքը և գույքային իրավունքները հնարավոր կարճ ժամկետներում.

դ) իր կողմից սահմանված կարգով վարկեր տրամադրել Կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդի մյուս անդամներին և ծառայողներին, որոնց ընդհանուր գումարը չպետք է գերազանցի Կենտրոնական բանկի կապիտալի մեկ տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել