Կոմիտասի պողոտայում կրպակ է այրվել, տեսախցիկներն արձանագրել են դեպքի վայրի մոտից այրվելով վազող տղամարդու

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Կոմիտասի պողոտայում գտնվող կրպակում բռնկված հրդեհի հանգամանքները, հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:

2018թ. հուլիսի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 04:55-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայում գործող կրպակն այրվում է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱԻՆ-ի ԵՓՎ-ի Արաբկիրի բաժնի թիվ 5 խումբը, մարել բռնկված հրդեհը։ Նախնական տվյալներով՝ կրպակի սեփականատիրոջը պատճառվել է մոտ 7 մլն դրամի գույքային վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի մոտակայքում գործող անվտանգության տեսախցիկների տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ դեպքի վայրից վազում՝ այրվելով։ Ավելի ուշ կադրերում երևում է, որ երիտասարդին հաջողվում է մարել կրակը։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված երիտասարդ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել է փորձաքննություն, գրություններ ուղարկվել բժշկական հաստատություններ, հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության, գտնվելու վայրի կամ դեպքի մասին ընդհանրապես, հայտնեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կոմիտասի պողոտայում կրպակ է այրվել, տեսախցիկներն արձանագրել են մոտակայքում այրվելով վազող անձ(տեսանյութ)

Կոմիտասի պողոտայում կրպակ է այրվել, տեսախցիկներն արձանագրել են դեպքի վայրի մոտից այրվելով վազող տղամարդու (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Կոմիտասի պողոտայում գտնվող կրպակում բռնկված հրդեհի հանգամանքները:2018թ. հուլիսի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 04:55-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայում գործող կրպակն այրվում է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱԻՆ-ի ԵՓՎ-ի Արաբկիրի բաժնի թիվ 5 խումբը, մարել բռնկված հրդեհը։ Նախնական տվյալներով՝ կրպակի սեփականատիրոջը պատճառվել է մոտ 7 մլն դրամի գույքային վնաս։Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի մոտակայքում գործող անվտանգության տեսախցիկների տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ դեպքի վայրից վազում՝ այրվելով։ Ավելի ուշ կադրերում երևում է, որ երիտասարդին հաջողվում է մարել կրակը։Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված երիտասարդ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել է փորձաքննություն, գրություններ ուղարկվել բժշկական հաստատություններ, հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության, գտնվելու վայրի կամ դեպքի մասին ընդհանրապես, հայտնեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Gepostet von ՀՀ Քննչական Կոմիտե am Freitag, 14. September 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել