«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիր. հնարավորություն կտրվի 10%-ի չափով կանխավճար կատարելով ձեռք բերել բնակարաններ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով 2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները:

Նախագծով առաջարկվում է երիտասարդ ընտանիք համարել այն զույգերին, որոնց տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, նակին 65-ի փոխարեն:

Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով:

Միաժամանակ նախատեսվում է նաև երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5% տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում այս դեպքում ևս Ծրագրի շահառուները կարող են ձեռքբերել հիփոթեքային պարտավորության ապահովագրության վերոնշված պրոդուկտը և կատարել բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար:

Մանրամասները՝

Նշենք, որ կառավարության կողմից նախագիծը հաստատվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել